«Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցները գիշերը կլինեն ՀՀ–ում. Լիխաչով

https://arm.sputniknews.ru/20260405/busher-atvomakajanic-tarhanvvogh-rusastanci-ashkhatakicnery-gishery-klinen-hhum-likhachvov-100671385.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ffd8f4441bd671b4a5075587afc03445.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«բուշեր» աէկ

Բաժանորդագրվել

«Ռոսատոմի» ղեկավարը կոչ է արել Իրանի շուրջ հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին, «Բուշեր» ԱԷԿ-ի նկատմամբ թույլ չտալ էսկալացիա:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ «Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցներն արդեն այս գիշեր կլինեն Հայաստանում:

«Տարհանվող մեր հիմնական խումբը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների աջակցության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում։ Հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում», – ասել է Լիխաչովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» գործողությունների տարբեր ծրագրեր ունի՝ կախված Իրանի և «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի զարգացումից, սակայն ռուսաստանցի աշխատակիցների անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է:

Լիխաչովը հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ թույլ չտալ էսկալացիա:

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում հակամարտող կողմերին, ողջ համաշխարհային հանրությանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ին՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ (Ռաֆայել Գրոսսի – խմբ.)՝ աշխատող միջուկային ռեակտորի գոտում («Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկ – խմբ.) թույլ չտալ ոչ մի ագրեսիվ գործողություն», – ասել է «Ռոսատոմի» ղեկավարը:

Լիխաչովն ընդգծել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկի ռեակտորը շարունակում է աշխատել, և այն կենսական անհրաժեշտություն է Իրանի համար:

Նախօրեին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:

Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։

Leave a comment