Երևանն է կայացրել Ղարաբաղի հարցի շուրջ որոշումները, Ռուսաստանը որևէ կապ չունի դրա հետ․ Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը մոտ 2 ժամ զրուցել են։

Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ հատկապես ՀՀ-ում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի փորձել պարզաբանել Հայաստանի ղեկավարության ծրագրերը հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Պեսկովը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը խորը պատմական արմատներ ունեն, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական կողմնորոշումը հետաքրքրում է Մոսկվային։ Նրա պնդմամբ՝ Կրեմլը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment