https://arm.sputniknews.ru/20260404/humqi-arevtrvov-zbaghvvogh-rusakan-arcanc-hartaky-mutq-e-gvortsum-hajastani-shuka-100550735.html
Հումքի առևտրով զբաղվող ռուսական առցանց հարթակը մուտք է գործում Հայաստանի շուկա
Հումքի առևտրով զբաղվող ռուսական առցանց հարթակը մուտք է գործում Հայաստանի շուկա
Sputnik Արմենիա
Արտադրողները կարող են արագ իրացնել չօգտագործված հումքը (որը երբեմն մեծ քանակությամբ է կուտակվում), իսկ նրանց գործընկերները (այդ թվում` փոքր բիզնեսը)` գնել… 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T19:25+0400
2026-04-04T19:25+0400
2026-04-04T19:25+0400
հայաստան
առցանց վաճառք
ռուսաստան
բիզնես
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100314116_0:84:1600:984_1920x0_80_0_0_9b7126a53d2a6a09624e731656e469de.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Kuprum» ռուսական առցանց հարթակը, որը բիզնեսին օգնում է հումք գնել և վաճառել, սկսել է գործընկերներ փնտրել Երևանում։ Ծառայությունը թույլ է տալիս արտադրողներին արագ գտնել միմյանց, իսկ ընկերություններին՝ վաճառել ավելցուկը կամ գնել զեղչով։Բացի այդ, որքան շատ մասնակիցներ լինեն հարթակում, այնքան ավելի ճշգրիտ կլինի գնային պատկերը։ Հարթակին կարող են միանալ նաև փոխադրողները՝ ներկայացնելով իրենց գները, որոնք նույնպես կմոտեցվեն շուկայականին՝ մրցակցության աճին զուգընթաց։Ռուսաստանում արդեն գործում է առցանց հարթակ բորսայական ապրանքների համար, օրինակ` հացահատիկի և շաքարավազի։ Սակայն ոչ բորսայական ապրանքների համար նման հարթակը հատկապես արդիական է, այդ թվում` պլաստիկի տարբեր տեսակների, շինանյութի, թղթի և հումքի այլ տեսակների համար, որոնք բորսաներում չեն վաճառվում։Հարթակի արտադրանքը բաժանված է ըստ տեսակների և կատեգորիաների, ինչը զգալիորեն հեշտացնում է անհրաժեշտ հումքի որոնումը։Հարթակը գործարկվել է այս տարվա փետրվարին։ Դեռ մշակման փուլում «Kuprum»–ի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել Կատարի ներդրողները. նրանք ծրագրում էին տեղայնացնել ծառայությունը Պարսից ծոցի երկրների համար։ Սակայն հիմնադիրները որոշել են կենտրոնանալ ռուսական շուկայի և ԱՊՀ երկրների վրա՝ իրենց հարթակը հարմարեցնելով նրանց առանձնահատկություններին։Հեռանկարում ընկերությունը ծրագրում է լրացուցիչ ծառայություն առաջարկել բիզնեսին՝ գործարքի գործընկերոջ հուսալիության ստուգում։ Այդ նպատակով ընկերությունը մասնագիտացված ռեսուրսների միջոցով տվյալներ կհավաքագրի ձեռնարկությունների վերաբերյալ, ինչպես նաև սեփական վերլուծություն կիրականացնի։Սիրիահայ տղամարդը ստարտափ է ստեղծել, որը թույլ է տալիս քայլել ապագա տան միջով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100314116_89:0:1512:1067_1920x0_80_0_0_66381b29993cea0a983e7d2005ddb284.jpg.webp
հայաստան, առցանց վաճառք, ռուսաստան, բիզնես
հայաստան, առցանց վաճառք, ռուսաստան, բիզնես
Արտադրողները կարող են արագ իրացնել չօգտագործված հումքը (որը երբեմն մեծ քանակությամբ է կուտակվում), իսկ նրանց գործընկերները (այդ թվում` փոքր բիզնեսը)` գնել զեղչով։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Kuprum» ռուսական առցանց հարթակը, որը բիզնեսին օգնում է հումք գնել և վաճառել, սկսել է գործընկերներ փնտրել Երևանում։ Ծառայությունը թույլ է տալիս արտադրողներին արագ գտնել միմյանց, իսկ ընկերություններին՝ վաճառել ավելցուկը կամ գնել զեղչով։
Բացի այդ, որքան շատ մասնակիցներ լինեն հարթակում, այնքան ավելի ճշգրիտ կլինի գնային պատկերը։ Հարթակին կարող են միանալ նաև փոխադրողները՝ ներկայացնելով իրենց գները, որոնք նույնպես կմոտեցվեն շուկայականին՝ մրցակցության աճին զուգընթաց։
Ռուսաստանում արդեն գործում է առցանց հարթակ բորսայական ապրանքների համար, օրինակ` հացահատիկի և շաքարավազի։ Սակայն ոչ բորսայական ապրանքների համար նման հարթակը հատկապես արդիական է, այդ թվում` պլաստիկի տարբեր տեսակների, շինանյութի, թղթի և հումքի այլ տեսակների համար, որոնք բորսաներում չեն վաճառվում։
Հարթակի արտադրանքը բաժանված է ըստ տեսակների և կատեգորիաների, ինչը զգալիորեն հեշտացնում է անհրաժեշտ հումքի որոնումը։
Հարթակը գործարկվել է այս տարվա փետրվարին։ Դեռ մշակման փուլում «Kuprum»–ի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել Կատարի ներդրողները. նրանք ծրագրում էին տեղայնացնել ծառայությունը Պարսից ծոցի երկրների համար։ Սակայն հիմնադիրները որոշել են կենտրոնանալ ռուսական շուկայի և ԱՊՀ երկրների վրա՝ իրենց հարթակը հարմարեցնելով նրանց առանձնահատկություններին։
Հեռանկարում ընկերությունը ծրագրում է լրացուցիչ ծառայություն առաջարկել բիզնեսին՝ գործարքի գործընկերոջ հուսալիության ստուգում։ Այդ նպատակով ընկերությունը մասնագիտացված ռեսուրսների միջոցով տվյալներ կհավաքագրի ձեռնարկությունների վերաբերյալ, ինչպես նաև սեփական վերլուծություն կիրականացնի։