Նոր Հաճնի կամրջի վրա բшխվել են Լադա-ն և Mitsubishi Pajero-ն․ կա վիրավոր

Նոր Հաճնի կամրջի վրա բшխվել են «Լադա»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա» մակնիշի և «Mitsubishi Pajero» մանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե արեգալապատնեշի վրա։ Այս մասին հայտնում էShamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի երթևեկելի գոտին ամբողջությամբ պատված է մերկասառույցով ու ճանապարհն սպասարկող ընկերությունը իմանալով հանդերձ, որ կամուրջները ու էստակադաները ճանապարհներից ամենաարագ մերկասառույցով պատվող հատվածներն են, այն աղ ու ավազի խառնուրդով չեն մշակել։

Leave a comment