Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։


Էրդողանը նշել է, որ Իրանի շուրջ զարգացումներն աշխարհաքաղաքական փակուղի են ստեղծել և կոչ է արել ակտիվացնել ջանքերը պատերազմը դադարեցնելու համար:


Նա նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի աջակցության կարևորությունը Թուրքիայի հակաօդային պաշտպանության հարցում և հայտնել, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Դիտումների քանակ6

Leave a comment