Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ բանակցությունների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։

Այցի ծրագրում ներառված է Զելենսկու և Տիեզերական պատրիարք Բարթողոմեոսի հանդիպումը։

Ապրիլի 1-ի երեկոյան Զելենսկին հայտարարել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը շարունակում է աշխատել Կիեւի պաշտպանական փորձագիտությամբ հետաքրքրված երկրների հետ, և որ երկարաժամկետ համաձայնագրեր են մշակվում։ Նա հավելել է, որ Թուրքիան հետաքրքրություն է հայտնել։

 

Leave a comment