Եթե ՌԴ–ն գազի գնի բարձացման որոշում կայացնի, ՀՀ–ն կլքի և՛ ՀԱՊԿ–ը և՛ ԵԱՏՄ–ն. Ալեն Սիմոնյան

https://arm.sputniknews.ru/20260404/ete-rdn-gazi-gni-bardzacman-vorvoshum-kajacni-hhn-klqi-ev-hapky-ev-eatmn-alen-simvonjan-100629324.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Եթե Ռուսաստանը գազի կամ այլ հարցերի վերաբերյալ որոշում կայացնի, ապա Հայաստանն էլ կկայացնի իր որոշումը և դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից

Sputnik Արմենիա

Եթե Ռուսաստանը գազի կամ այլ հարցերի վերաբերյալ որոշում կայացնի, ապա Հայաստանն էլ կկայացնի իր որոշումը և դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից

2026-04-04T14:28+0400

true

PT0M43S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100629035_154:0:1043:667_1920x0_80_0_0_77f88ca4e6b5e0b99c367a42379e2c89.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեն սիմոնյան, տեսանյութեր, տեսանյութ, գազ, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան և հապկ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео

ալեն սիմոնյան, տեսանյութեր, տեսանյութ, գազ, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան և հապկ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео

Բաժանորդագրվել

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իշխող ուժը ՌԴ-ի դեմ որևէ բան չի արել, չի անում ու չի անելու, բայց միաժամանակ պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության շահերը։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Եթե Ռուսաստանը գազի կամ այլ հարցերի վերաբերյալ որոշում կայացնի, ապա Հայաստանն էլ կկայացնի իր որոշումը և դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ուղերձներին։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ գազի կամ ապրանքների գների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները նոր չեն։

«Բայց չեմ կարծում, որ բանը դրան հասնի, որովհետև գիտեմ, որ դրանից հետո երկրների ղեկավարների միջև տեղի է ունեցել շատ լավ, արդյունավետ ու աշխատանքային զրույց։ Հույս ունեմ, որ պարոն վարչապետը կպատմի ձեզ այն մասը, որը ճիշտ կգտնի։ Միաժամանակ, այո՛, ընդունում եմ, որ այդ խոսակցությունն այնպիսին չէ, որ մենք հաճախ ենք հրապարակում երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց ՀՀ վարչապետը ներկայացրեց Հայաստանի կարծիքն ու տեսակետը՝ անդրադառնալով այն բոլոր հրապարակումներին, որոնք կան համացանցում»,- ասաց նա։

Այն դիտարկմանը, թե Հայաստանի համար գազի գինը կարող է բարձրանալ, ԱԺ նախագահը պատասխանեց, որ նման խոսակցություններ միշտ էլ եղել են։

«Երբ որոշակի գործողությունների հետ կապված որևէ փոփոխություն տեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կմեկնաբանենք։ Մենք ՌԴ-ի դեմ որևէ բան չենք արել, չենք անում ու չենք անելու, բայց միաժամանակ պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը»,- ընդգծեց Սիմոնյանը։

Հիշեցնեք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1–ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա։

Leave a comment