https://arm.sputniknews.ru/20260403/afrikajic-ekats-avazamrriki-pattsharvov-antalian-narnjagujn-e-nerkvel-tesanjut-100609047.html
Աֆրիկայից եկած ավազամրրիկի պատճառով Անթալիան նարնջագույն է ներկվել. տեսանյութ
Աֆրիկայից եկած ավազամրրիկի պատճառով Անթալիան նարնջագույն է ներկվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Երևույթն ուղեկցվել է տեսանելիության վատթարացմամբ և օդում փոշու բարձր խտությամբ։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T18:32+0400
2026-04-03T18:32+0400
2026-04-03T18:52+0400
տեսանյութեր
տեսանյութ
անթալիա
թուրքիա
ավազամրրիկ
փոշի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100597110_0:0:1281:720_1920x0_80_0_0_56338c430833b73cb6a92b87fa5aa5c4.jpg.webp
Հյուսիսային Աֆրիկայից եկած հզոր ավազամրրիկի պատճառով թուրքական Անթալիաքաղաքը նարնջագույն-կարմիր երանգ է ստացել: Այս մասին հայտնում է տեղական «Antalyahakkinda» պորտալը։Ավազե փոթորիկը կաթվածահար է արել Արիզոնայի Ֆինիքս քաղաքը. տեսանյութՀրապարակման մեջ նշվում է, որ Լիբիայից և հարևան տարածաշրջաններից բարձրացած փոշու և ավազի խիտ զանգվածները հարավային քամիներով հատելով Միջերկրական ծովը՝ հասել են Թուրքիայի հարավ: Մասնավորապես, ազդեցությունն առավել նկատելի է եղել Ալանիայում և Անթալիայի այլ շրջաններում:Հաղորդվում է, որ երևույթն ուղեկցվել է տեսանելիության վատթարացմամբ և օդում փոշու բարձր խտությամբ, ինչը մտահոգություն է առաջացրել տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների շրջանում:Ավելի վաղ նմանատիպ երևույթ էր նկատվել Հունաստանի Կրետե կղզում, որի երկինքը ծածկվել էր վառ կարմիր գույնի փոշու խիտ զանգվածով, առաջացնելով նաև տրանսպորտի խափանումներ:Իրանում ավազամրրիկ է մոլեգնում, ավելի քան 1300 մարդ է հիվանդանոց տեղափոխվել. տեսանյութՓորձագետները տեղի ունեցածը բացատրում են այսպես կոչված «սահարական փոշու»՝ մանր մասնիկների տեղափոխմամբ, որոնք կարող են անցնել հազարավոր կիլոմետրեր և ժամանակավորապես փոխել մթնոլորտի գույնը:
անթալիա
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100597110_153:0:1113:720_1920x0_80_0_0_17b51ab87909126dc85e58f0e83ad7c1.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, անթալիա, թուրքիա, ավազամրրիկ, փոշի, видео
տեսանյութեր, տեսանյութ, անթալիա, թուրքիա, ավազամրրիկ, փոշի, видео
Երևույթն ուղեկցվել է տեսանելիության վատթարացմամբ և օդում փոշու բարձր խտությամբ։
Հյուսիսային Աֆրիկայից եկած հզոր ավազամրրիկի պատճառով թուրքական Անթալիաքաղաքը նարնջագույն-կարմիր երանգ է ստացել: Այս մասին հայտնում է տեղական «Antalyahakkinda» պորտալը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Լիբիայից և հարևան տարածաշրջաններից բարձրացած փոշու և ավազի խիտ զանգվածները հարավային քամիներով հատելով Միջերկրական ծովը՝ հասել են Թուրքիայի հարավ: Մասնավորապես, ազդեցությունն առավել նկատելի է եղել Ալանիայում և Անթալիայի այլ շրջաններում:
«Փոշու մասնիկներով արևի լույսի բեկման փոփոխության պատճառով երկինքը անսովոր կարմիր-նարնջագույն երանգ է ստացել», – նշում է պորտալը:
Հաղորդվում է, որ երևույթն ուղեկցվել է տեսանելիության վատթարացմամբ և օդում փոշու բարձր խտությամբ, ինչը մտահոգություն է առաջացրել տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների շրջանում:
Ավելի վաղ նմանատիպ երևույթ էր նկատվել Հունաստանի Կրետե կղզում, որի երկինքը ծածկվել էր վառ կարմիր գույնի փոշու խիտ զանգվածով, առաջացնելով նաև տրանսպորտի խափանումներ:
Փորձագետները տեղի ունեցածը բացատրում են այսպես կոչված «սահարական փոշու»՝ մանր մասնիկների տեղափոխմամբ, որոնք կարող են անցնել հազարավոր կիլոմետրեր և ժամանակավորապես փոխել մթնոլորտի գույնը: