Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է Զանգեզուրի ճանապարհային կապից

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի ճանապարհային կապի» թեմային։

Ուրալօղլուն մասնավորապես նշել է.

«Ներկայումս մենք շարունակում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը, վերջինս էլ կհզորացնի Միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը»։

Ըստ Ուրալօղլուի՝ դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին՝ այլընտրանքային երթուղիներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment