ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Փաշինյանի և Պուտինի հանդիպումից պարզ էր, որ ռուս-հայկական հարաբերությունների սառեցումը շարունակվում է և ունենալու է վերջակետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Պուտինը կարևոր հարցերի մասին հատուկ բաց ֆորմատով խոսեց, որ ուղերձ լինի բոլորիս, ռուսական էլիտան էլ տեսնի, որ Փաշինյանն այլևս իրենց համար «Զելենսկի» է։ Փաշինյանն ասաց՝ գնալու եմ մինչև վերջ, անելու եմ այնպես, ինչպես որոշել եմ, վերջակետը դրված է։ Փաշինյանը գնում է էներգետիկ հարցերը լուծելու ճանապարհով․ Գազպրոմի, Հարավ-Կովկասյան երկաթուղու կոնցեսիումը վերցնելու է ռուսներից։ Նրա վերընտրվելու դեպքում ՌԴ-ն հեռանալու է, ռուսական բազան ևս հեռացվելու է, Ռուսաստանը պետք է որոշի իր քայլերը, գնդակն իրենց դաշտում է», – մեկնաբանեց Բադալյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ