ԱՄՆ-ն երրորդ երկրի միջոցով Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել։
Ինչպես գրում է Fars-ը, Իրանը մերժել է՝ շարունակելով հարձակումները՝ գրավոր պատասխան տալու փոխարեն։
Թեհրանը հստակեցրել է, որ մտադիր չէ ժամանակավոր զիջումների գնալ Վաշինգտոնի պայմաններով՝ պահանջելով ագրեսիայի լիակատար դադարեցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական ուժերը հարվածել էին Իրանին, որից հետո Իրանը սկսել էր հարվածել Իսրայելին ու տարածաշրջանի երկրներում գտնվող ԱՄՆ-ի բազաներին։