Ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է․ Երևանում կանցկացվեն բացօթյա միջոցառումներ

Ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է․ Երևանում կանցկացվեն բացօթյա միջոցառումներ

Ապրիլի 6-ը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակված է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։Օրվա շրջանակում Հայաստանում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպված ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։Մայրաքաղաքում կանցկացվեն բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ։ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 14:00-ից մինչև 18:00-ը մարզադպրոցների սաները կներկայացնեն տարբեր մարզաձևեր՝ այդ թվում վոլեյբոլ, սուսերամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, սամբո, բադմինթոն, կարատե, թաեքվոնդո, մարմնամարզություն և բասկետբոլ։Միջոցառումները նախատեսված են ինտերակտիվ ձևաչափով՝ հնարավորություն տալով այցելուներին ներգրավվել սպորտային ակտիվություններին։Նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաև Ազատության հրապարակում, «Այգի» բիզնես կենտրոնի տարածքում, ինչպես նաև մարզերում։

Կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն խթանել ֆիզիկական ակտիվությունը և հանրային մասնակցությունը սպորտային նախաձեռնություններին։

Կարդալ ավելին

Leave a comment