ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար։ 

Բանկից հայտնել են, որ առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։

Վարկային առաջարկի հիմնական առավելությունն այն է, որ բանկը հաշվի է առնում բացառապես հաճախորդի եկամտի առկայության փաստը՝ առանց վճարունակության հաշվարկի, եթե վարկի գումարը կազմում է մինչեւ 10 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 10% կանխավճարի դեպքում, եւ 10 մլն-ից մինչեւ 20 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 25% կանխավճարի դեպքում։

«Նոր ավտոմեքենաների շուկան ակտիվորեն աճում է, եւ մենք ձգտում ենք աջակցել այս միտմանը։ Գործընկեր ավտոդիլերների հետ միասին մենք պարզեցրել ենք գնման գործընթացը՝ դարձնելով այն առավելագույնս հարմարավետ։ Նոր առաջարկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ վարկ շահավետ պայմաններով՝ հաստատելով միայն եկամտի առկայությունը», – նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Վարկը տրամադրվում է տարեկան 13%-ից մինչեւ 14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 17%-18․8%)՝ 1-ից մինչեւ 7 տարի ժամկետով։ Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են Հայաստանի ռեզիդենտներ եւ ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր Հայաստանի տարածքում։

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment