Արցախից ՀՀ տեղափոխված 10 հայերի և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացու կարիքի գնահատում է իրականացվում: 24News-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը: Նա նշեց, որ ՀՀ վերադարձածների առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ անձնական տվյալ է:
«Նրանց հանդեպ կարիքի գնահատում կիրականացվի այնպես, ինչպես Արցախից վերադարձած մյուս 100 000 բնակիչների դեպքում է արվել։ Ամբողջությամբ մեր հսկողության, մեր հոգածության ներքո են գտնվում»:
Ինչ ինչ վերաբերում է հարցին, թե որտե՞ղ են բնակություն հաստատելու վերադարձած արցախցիները, ԱՆ մամուլի խոսնակը կրկին ընդգծեց, որ տեղեկությունն անձնական տվյալ է:
Հիշեցնենք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ մինչ այժմ բնակվող 10 հայերը և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Հայաստանի և Ադրբեջանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք այսօր տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։