Չեմ հասկանում այս որոշման հրապարակման հապաղման իմաստը․ փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է․

«Արդեն գրեթե երկու տարի է, ինչ Սահմանադրական դատարանը չի հրապարակում իր որոշումը, թե արդյո՞ք քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով, վերջապես համապատասխանում է Սահմանադրությանը կամ ոչ։

Ընդ որում. թե’ դիմումի իրավագետ հեղինակներս, թե’ դիմող Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը, թե’ ՄԻՊ-ը և թե’ Վենետիկի հանձնաժողովը գտել են, որ ըստ էության դիմումն ակնհայտ հիմնավոր է, հոդվածի մասը` հակասահմանադրական։

Իրոք չեմ հասկանում այս որոշման հրապարակման հապաղման իմաստը, երբ նախընտրական քարոզարշավով պայմանավորված` բազմաթիվ անձինք կրկին զրկվելու են ազատությունից` հակասահմանադրական օրենքի կիրառման հիմքով»։

Leave a comment