ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի | Factor.TV

Goal.com-ը ներկայացրել է 2026 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներին։

Հեղինակավոր պորտալն առաջին տեղում նշել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան երկրորդն է, իսկ նախորդ Մունդիալի եզրափակիչում պարտված Ֆրանսիան եզրափակում է եռյակը։

ԱԱ-2026-ը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում։ Առաջին անգամ Մունդիալին կմասնակցի 48 հավաքական։

ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի

  1. Իսպանիա
  2. Արգենտինա
  3. Ֆրանսիա
  4. Պորտուգալիա
  5. Անգլիա
  6. Գերմանիա
  7. Նիդերլանդներ
  8. Շվեյցարիա
  9. Նորվեգիա
  10. Բելգիա
  11. Բրազիլիա
  12. Սենեգալ
  13. Ճապոնիա
  14. Մարոկկո
  15. Կոլումբիա

Leave a comment