ԵՊԲՀ բժիշկների հիշատակի անկյունը փակվել է. նմուշները տեղափոխվում են թանգարան

https://arm.sputniknews.ru/20260403/epbh-bzhishkneri-hishataki-ankjuny-pakvel-e-nmushnery-teghapvokhvum-en-tangaran-100593283.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100590261_0:0:1280:960_1920x0_80_0_0_a1f6ea140208eaf2ca5bd41348eda7c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հերոս, բժիշկ, երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ), թանգարան

հերոս, բժիշկ, երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ), թանգարան

Բաժանորդագրվել

Համալսարանից հայտնեցին, որ առաջիկա 10 օրվա ընթացքում արդեն հստակություն կլինի, թե ինչ ձևաչափով դրանք կցուցադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքում ալևս չկա Արցախյան հերոսամարտերում զոհված բժիշկներին նվիրված հիշատակի անկյունը։

Sputnik Արմենիան այսօր այցելել էր բժկական համալսարան, որտեղ ուսանողները նշեցին, որ իրենց հասած տեղեկություններով` նմուշները պետք է թարգարան է տեղափոխվեն, սակայն երբ ու ինչ ձևաչափով` իրենք չգիտեն։

Բժշկական համալսարանի կայքէջից պարզ երևում է, որ տարիներ շարունակ համալսարանի այս հատվածը գործել է որպես յուրատեսակ հուշավայր՝ միաժամանակ կատարելով նաև կրթական և հայրենասիրական կարևոր առաքելություն։

© Sputnik

Բժշկական համալսարանի կայքէջի լուսանկարներից

Բժշկական համալսարանի կայքէջի լուսանկարներից

© Sputnik

Բժշկական համալսարանի կայքէջի լուսանկարներից

Բժշկական համալսարանի կայքէջի լուսանկարներից

Բժշկական համալսարանի կայքէջի լուսանկարներից

Բժշկական համալսարանի կայքէջի լուսանկարներից

Այդ հատվածում ցուցադրված էին բժիշկների անձնական իրեր, լուսանկարներ ու կենսագրական տվյալներ, ինչպես նաև Շուշիի ազատագրման մակետը։

Բժշկական համալսարանից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և նմուշներն այս պահին հավաքված են։

«Բոլոր նմուշները տեղափոխվելու են համալսարանի Բժշկության պատմության թանգարան, այդ թվում՝ Շուշիի մակետը, որն այս պահին խնամքով պահվում է։ Թանգարանին ևս մեկ սրահ է հատկացվելու, և առաջիկա 10 օրվա ընթացքում արդեն հստակություն կլինի, թե ինչ ձևաչափով դրանք կցուցադրվեն։ Բնական է, որ որոշ նմուշներ նորովի են ներկայացվելու»,- ասացին համալսարանից։

Համալսարանից Sputnik Արմենիային տրամադրեցին նաև հավաքված նմուշների նկարները, ավելին` որոշներն արդեն տեղ են գտել Բժշկության պատմության թանգարանում։

© Sputnik

Բժշկության պատմության թանգարան

Բժշկության պատմության թանգարան

© Sputnik

Բժշկության պատմության թանգարան

Բժշկության պատմության թանգարան

© Sputnik

Բժշկության պատմության թանգարան

Բժշկության պատմության թանգարան

© Sputnik

Այստեղ տեղ են գտնելու Արցախյան հերոսամարտերում զոհված բժիշկների նկարներն ու անձնական իրերը

Այստեղ տեղ են գտնելու Արցախյան հերոսամարտերում զոհված բժիշկների նկարներն ու անձնական իրերը

Բժշկության պատմության թանգարան

Բժշկության պատմության թանգարան

Բժշկության պատմության թանգարան

Այստեղ տեղ են գտնելու Արցախյան հերոսամարտերում զոհված բժիշկների նկարներն ու անձնական իրերը

Leave a comment