ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
1. ԻՆՉՈՒ Է ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ.
Իրականում դա քաղաքական ուժին ձեռնտու չէ. Ով է շահառուն այս խնդրի: Իմ կարծիքով, դրա շահառուն թուրք-ադրբեջանական ուժերն են: Վերջիններս հասկանում են, որ Եկեղեցին է հայ մարդուն հայ պահում, նա է միավորում Սփյուռքին, որը թուրք֊ադրբեջանական ուժերի համար խոչընդոտ է:
2. ՈՎ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ.
Սա կարևոր հարց է: Եթե օրինակ, Ալիևը մեզ առաջարկի բարեփոխել բանակը, որպեսզի ավելի մարտունակ լինի ու խոսի մեր բանակի թերությունների մասին: Կհավատանք՞: Արդյոք Նիկոլ Փաշինյանն ունի այն որակները, որով կարող է հանդես գալ եկեղեցու բարեփոխման առաջամարտիկի դիրքերից: Նա մկրտվել է միայն 2007թ. 32 տարեկանում. Եկեղացական կարգով չի ամուսնացել․ նույնիսկ ՔԿԱԳ մարմնում չի գրանցել իր ամուսնությունը: Մինչև բարեփոխիչ դառնալը Պատարագների մասնակցության նման նախանձախնդրություն չէր ցուցաբերում:
3. ԱՅՍ ԱՐՇԱՎԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԵՄ Է, ԹԵ՝ ԵԿԵՂԵՑՈՒ.
Այս արշավը Եկեղեցու դեմ է, ոչ թե՝ կաթողիկոսի: Իշխանությանը և նրա պատվիրատուներին անհրաժեշտ է իրենց ենթարկվող կաթողիկոս, որ եկեղեցու մեջքը ջարդի: Հայ եկեղեցու պատմության դասագիրքը կրթական ծրագրից հանելը կաթողիկո՞սի դեմ էր, բանակում հոգևոր ծառայության լուծարումը կաթողիկո՞սի դեմ էր: Եպիսկոպոսներին հալածելը, քահանաներին հալածելը կաթողիկոսի դեմ էր:
Այս արշավը Եկեղեցու ինքնակառավարման համակարգի դեմ է:
Source