«Միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության պատճառով»․ Շոյգու | ՄԱՄՈՒԼ.ամ

«Միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով սննդի մատակարարման խափանումների հետևանքով»,- զգուշացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շոյգուի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներում, մասնավորապես Իրանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են գրեթե ամբողջ աշխարհի տնտեսության և լոգիստիկայի վրա։ Նա ընդգծել է, որ լոգիստիկայի խափանումը և սննդի պակասը կարող են հանգեցնել աղքատության և սովի, որը կազդի միլիոնավոր մարդկանց վրա ոչ միայն Աֆրիկայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում։

Leave a comment