Վրաստանում ԱՄՆ վիզա ստանալու համար ուժի մեջ է մտել դրամական երաշխիքը

Այսօր` ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10 հազար կամ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։ Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում։

«Պետդեպարտամենտն իրականացնում է սքրինինգի և ստուգման քաղաքականության ամբողջական վերանայում՝ ապահովելու համար, որ բարձր ռիսկային երկրներից ներգաղթյալներն ապօրինի կերպով չօգտվեն Միացյալ Նահանգների սոցիալական օգնությունից կամ բեռ չդառնան պետության համար», — հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Մինչ այժմ նման երկրների թիվը 38 էր։ Ավելացված երկրների թվում է նաև Վրաստանը։ Ապրիլի 2-ից նմանատիպ սահմանափակումն ընդհանուր առմամբ կտարածվի 50 պետության վրա։

Aliq.ge

Leave a comment