Կովկասը Պուտինի տարածքն է եւ վերջ, կամ ինչ է ակնարկում Թրամփը


Միջազգային

«­Կով­կա­սը Պու­տի­նի տա­րածքն է»,- նա­խօ­րեին անս­պա­սե­լիո­րեն հայ­տա­րա­րեց Թ­րամ­փը: Սա, ի­հար­կե, շատ լուրջ է: Բայց նաեւ դեռ հաս­կա­նալ է պետք՝ որ­քա­նո՞վ է նման հայ­տա­րա­րութ­յու­նը վերջ­նա­կան, եւ ո՞ւր է այն տա­նե­լու:

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Ե­թե ԱՄՆ նա­խա­գա­հը Կով­կա­սը հրա­պա­րա­կավ հա­մա­րում է «Պու­տի­նի տա­րածք», այն է՝ ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տի, ա­պա դա կա­րող է նախ ակ­նար­կել, որ այդ թե­մա­յով կա ռուս-ա­մե­րիկ­յան հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Ա­վե­լի ճիշտ, որ դա ընդ­հա­նուր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մաս է, օ­րի­նակ՝ Ալ­յաս­կա­յում Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման արդ­յուն­քում: Ընդ ո­րում, նման բան են­թադր­վում էր: Ա­վե­լին, ո­րո­շա­կի դրվագ­ներ նաեւ ա­նուղ­ղա­կիո­րեն են խո­սում նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի առ­կա­յութ­յան մա­սին: Օ­րի­նակ, Մոսկ­վա­յի մո­տե­ցու­մը Վե­նե­սո­ւե­լա­յի հետ կապ­ված, ա­սենք նաեւ ներ­կա պա­հին՝ Գ­րելան­դիա­յի: Կամ ե­թե Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նը հա­մա­րենք «ինք­նա­բուխ», ա­պա սա կնման­վի Մոսկ­վա­յին ուղղ­ված հստակ մե­սի­ջի, թեեւ ա­ռա­ջին տար­բե­րակն ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի:

­Հա­ջոր­դը, Թ­րամ­փի նման հայ­տա­րա­րութ­յան ֆո­նին նաեւ կա­րե­լի է են­թադ­րել, որ դրա­նով նա հայ­տա­րա­րում է կով­կաս­յան տի­րույ­թում Մոսկ­վա­յի դեմ պայ­քա­րից հրա­ժար­վե­լու մա­սին, պայ­քար, ո­րը շա­րու­նակ­վում էր ԽՍՀՄ-ի փլու­զու­մից է վեր: Ա­վե­լին, որ այս հար­թա­կում այլ գլո­բալ խա­ղա­ցո­ղի չի տես­նում, լի­նի դա Եվ­րո­պա­յի, թե՝ Թուր­քիա­յի տես­քով. «Պու­տի­նի տա­րածքն է եւ վերջ»: Ու հաշ­վի առ­նե­լով, որ հենց ԱՄՆ-ն­ էր ան­ցած տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում կով­կաս­յան տի­րույ­թում հա­կա­ռու­սա­կան կուր­սի հիմ­նա­կան «տա­նի­քը», կուր­սի նման կտրուկ փո­փո­խութ­յու­նը, ի­հար­կե, կազ­դի նաեւ մյուս ա­մե­րի­կա­մերձ խա­ղա­ցող­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վրա, ե­թե, ի­հար­կե, նրանք ցան­կա­նան շա­րու­նա­կել այդ գոր­ծըն­թա­ցը:

Կ­փոխ­վի՞ հե­տա­գա­յում ա­մե­րիկ­յան այս նոր մո­տե­ցու­մը, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է. ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­մեն բան է փոխ­վում: Բայց հի­մա սա է, նոր ի­րո­ղութ­յուն, ո­րը հեր­թա­կան ակ­նարկն է այն մա­սին, որ Մոսկ­վան եւ Վա­շինգ­տոնն այս պա­հին ու­նեն ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծությ­ուն­ներ հա­մաշ­խար­հա­յին նոր ճար­տա­րա­պե­տութ­յան հետ կապ­ված: Հ­նա­րա­վոր է` դեռ ոչ վերջ­նա­կան, հնա­րա­վոր է՝ գոր­ծըն­թա­ցն ըն­թաց­քում դեռ խմբագ­րում­նե­րի կեն­թարկ­վի: Հաշ­վի առ­նե­լով նաեւ Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը, ո­րի հետ, նման է, որ դեռ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­ր չկան:

­Չի­նա­կան գոր­ծո­նին դեռ կհաս­նենք: Մինչ այդ, նկա­տենք. այն, որ զու­գա­հե­ռա­բար հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան մա­սին, այն էլ՝ բա­վա­կա­նին կտրուկ ե­րանգ­նե­րով խո­սեց նաեւ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը, թե­րեւս պա­տա­հա­կան չէ: Հի­շեց­նենք, օ­րերս Լավ­րո­վը մի շարք կոնկ­րետ հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րեց Հա­յաս­տա­նի հետ կապ­ված, ո­րոնք վե­րա­բե­րում էին հատ­կա­պես այն հար­ցե­րին, ին­չը Մոսկ­վան հակ­ված է գնա­հա­տել հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն: Այդ թվում, որ Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին խո­սող կոնկ­րետ ան­ձանց, մաս­նա­վո­րա­պես՝ Գ­յում­րու քա­ղա­քա­պե­տին կա­լան­քի տակ են պա­հում նման մտքե­րի հա­մար: Ա­պա նաեւ ե­կե­ղե­ցու հան­դեպ ճնշում­նե­րի: Վեր­ջա­պես, որ Հա­յաս­տա­նը պետք է ար­դեն հստակ կողմ­նո­րոշ­վի դե­պի Եվ­րո­պա կամ Ռու­սաս­տան գնա­լու հար­ցում: «Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան եւ Եվ­րա­միութ­յան գոր­ծու­նեութ­յան սկզբունք­նե­րին ծա­նոթ յու­րա­քանչ­յու­րի հա­մար ակն­հայտ է, որ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան ան­դամ մնա­լով՝ ԵՄ չա­փա­նիշ­նե­րին անց­նե­լը անհ­նար է: Մեր փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը բազ­միցս բա­ցատ­րել է սա իր հայ գոր­ծըն­կե­րոջ հետ շփում­նե­րում», – մաս­նա­վո­րա­պես ա­սել է Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը:

­Մեկ­նա­բա­նե­լով Լավ­րո­վի այդ մտքե­րը, ռու­սա­կան, այս­պես ա­սենք՝ ոչ պա­տա­հա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը ո­րո­շա­կի փա­կագ­ծեր է բա­ցում. «Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը Փա­շին­յա­նին միան­շա­նակ ազ­դան­շան է ու­ղար­կում, որ անհ­րա­ժեշտ կլի­նի շտապ եւ վերջ­նա­կա­նա­պես ո­րո­շել, թե ուր է գնա­լու Հա­յաս­տա­նը այս­տե­ղից եւ­ ում հետ»:

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՄԵՆ ԲԱՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է

Ի­հար­կե, նման մե­սիջ­ներ մինչ այս էլ է Հա­յաս­տա­նը քա­նիցս ստա­ցել, եւ մի­գու­ցե մեր գոր­ծող իշ­խա­նա­վոր­ներն ար­դեն դրան ինչ-որ ձեւ ա­դապ­տաց­վել էին: Թե ո­չինչ, թող ա­սեն, դա գործ­նա­կան հե­տե­ւանք չի ու­նե­նա: Ընդ ո­րում, նման մտա­ծե­լա­կեր­պը թույլ է տվել քայլ առ քայլ ա­վե­լի ընդգծ­ված դարձ­նել հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը: Այս մի քայլն ա­րե­ցին՝ մար­սե­ցինք, ու­րեմն կա­րե­լի է այն մի քայլն էլ ա­նել: Մին­չեւ բա­նը հա­սավ դե­պի ԵՄ գնա­լու ԱԺ կոնկ­րետ օ­րի­նագ­ծին, «Թ­րամ­փի ու­ղուն» եւ այլն: Մի­գու­ցե Լավ­րո­վի այս նոր հայ­տա­րա­րութ­յու­նը եւս այդ նույն մո­տեց­մանն ար­ժա­նա­նա, բայց ա­հա՝ «Կով­կա­սը Պու­տի­նի տա­րածքն է» թրամփ­յան հայ­տա­րա­րութ­յու­նը պետք է որ նաեւ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի մոտ այլ տրա­մադ­րութ­յուն­ներ ա­ռաջ բե­րի: Այդ թվում, որ ան­կախ «Թ­րամ­փի ու­ղուց», պաշ­տո­նա­կան Վա­շինգ­տոնն այս պա­հին բա­ցա­հայ­տո­րեն բո­լո­րո­վին այլ բա­նի մա­սին է խո­սում: Առն­վազն, որ Վա­շինգ­տոնն ար­դա­րաց­ված կա­րող է հա­մա­րել այն բո­լոր քայ­լե­րը, ո­րոնք Մոսկ­վան կծա­վա­լի կով­կաս­յան հար­թա­կում: Ընդ ո­րում, ե­թե սրան գու­մա­րենք Սո­լով­յո­վի աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­նից բխող ազ­դա­կը, ա­պա այս ան­գամ Լավ­րո­վի ա­սած­նե­րին ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լը կա­րող է լուրջ հե­տե­ւանք­նե­րի հասց­նել:

Ի­հար­կե, հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի մոտ, ե­թե ԱՄՆ-ն­ ի­րոք խա­ղից դուրս գա, կա­րող է նաեւ այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ­ներ պահ­պան­վել: Այդ թվում՝ շա­րու­նա­կել դե­պի գլո­բա­լիս­տա­կան Եվ­րո­պա կուր­սը, կամ անց­նել լիո­վին պրո­թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան, չնա­յած այս եր­կու տար­բե­րակ­նե­րը ո­րո­շա­կի կե­տում հատ­վող են: Սա­կայն այդ մո­տե­ցում­նե­րը եւս, հաշ­վի առ­նե­լով ներ­կա­յիս գլո­բալ ֆո­նը, նրանց մոտ պետք է որ առն­վազն ո­րո­շա­կի մտա­հո­գութ­յուն­ներ ա­ռա­ջաց­նի: Փաս­տը սա է. Եվ­րո­պան ներ­կա փու­լում ար­դեն­ ինքն ի­րեն չի կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել: Շատ պարզ պատ­ճա­ռով. լիո­վին հիմ­նա­վոր­վեց, որ Եվ­րո­պան իր տակ ո­րե­ւէ լուրջ ու­ժա­յին բա­ղադ­րիչ չու­նի: ՆԱՏՕ-ն, որ­պես ընդ­հան­րա­կան մե­խա­նիզմ, պար­զա­պես ներ­կա փու­լում չի գոր­ծում, իսկ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում դա­շին­քի չգո­յութ­յու­նը դի­տարկ­վում է ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից մե­կը: Եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար երկր­նե­րը, ա­ռանց ՆԱՏՕ-ի, ի­րեն­ցից բան գրե­թե չեն ներ­կա­յաց­նում: Ֆ­րան­սիան, ինչ­պես հենց ֆրան­սիա­ցի­ներն են հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նում, ու­նեն բա­նակ, ո­րը կա­րե­լի է տե­ղա­վո­րել ըն­դա­մե­նը մեկ ստա­դիո­նում: Գեր­մա­նիան, որ հա­զիվ մի քա­նի զին­վո­րա­կան ու­ղար­կեց Գ­րե­լան­դիա, Թ­րամ­փի մա­տի շար­ժու­մից այն­պես վա­խե­ցավ, որ նույն օրն իր «զոր­քը» հետ կան­չեց: Բ­րի­տա­նիան, պարզ­վեց, օ­րի­նակ, մի քա­նի տասն­յա­կից ա­վել սար­քին տանկ ան­գամ չու­նի: Մե­ռած վի­ճա­կում է նաեւ եվ­րո­պա­կան ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը, ու թեեւ խո­սում են դրա վե­րա­կանգն­ման, եվ­րո­պա­կան նոր պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ ստեղ­ծե­լու մա­սին, բայց դա նախ՝ հսկա­յա­կան մի­ջոց­ներ է պա­հան­ջում՝ ֆի­նան­սա­կան, նյու­թա­տեխ­նի­կա­կան, հան­քարդ­յու­նա­բե­րա­կան, որ այ­սօր Հին աշ­խար­հը պար­զա­պես չու­նի: Հա­ջոր­դը, որ նույն­քան կա­րե­ւոր է, եվ­րո­պա­կան մո­բի­լի­զա­ցիոն հա­մա­կար­գը ներ­կա պա­հին ո­րե­ւէ ար­ժեք չի ներ­կա­յաց­նում: Տասն­յակ տա­րի­նե­րով զո­րա­կոչ չկա, հա­սա­րա­կութ­յու­նը զենք ե­րե­ւի միայն ֆիլ­մե­րում է տե­սել, սո­վո­րել են կուշտ կյան­քի, եւ ոչ մե­կը չի ցան­կա­նում դրա­նից հրա­ժար­վել: Ն­ման մար­դիկ բա­նա­կում կդառ­նան սո­վո­րա­կան «թնդա­նո­թի շատ է­ժան միս»: Գու­մա­րած, մե­ծա­գույն վտանգ է դար­ձել եվ­րո­պա­կան հա­սա­րա­կութ­յան իս­լա­մի­զա­ցիան, ու բա­վա­կան է միգ­րանտ­նե­րին չկե­րակ­րես, որ «սո­ված բուն­տե­րը» կսկսեն շատ ա­րագ հիմ­քից ցնցել ողջ Եվ­րո­պան: Շատ երկր­նե­րում իս­լա­մա­կան տար­րը մե­ծա­պես ար­մա­տա­ցել է իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում՝ վե­րած­վե­լով «վե­ցե­րորդ շա­րաս­յան», ու այս­պես շա­րու­նակ: Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, ան­լուրջ է, որ Եվ­րո­պան կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րի մեջ մտնի:

­Թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը, մի­գու­ցե, հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը կա­րող են ա­վե­լի է­ֆեկ­տիվ գնա­հա­տել: Բայց ե­թե Թուր­քիա­յի վրա­յից դուրս գա ՆԱՏՕ-ի «հո­վա­նո­ցը», ու հենց դա է հի­մա տե­ղի ու­նե­նում, մեծ հարց է, թե Ան­կա­րան կփոր­ձի՞ շա­րու­նա­կել հա­կա­մոս­կով­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ եւ այն կողմ՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում: Ա­ռա­վել եւս, երբ այդ խա­ղե­րը զու­գորդ­ված էին բրի­տա­նա­կան հո­վա­նա­վո­րութ­յամբ, եւ հի­մա Ան­կա­րան պետք է որ այդ հո­վա­նա­վո­րութ­յան հար­ցում եւս մեծ վե­րա­պա­հում­ներ ու­նե­նա:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Վեր­ջա­պես, Պու­տի­նի եւ Թ­րամ­փի բա­նագ­նաց­նե­րի դա­վոսյան հան­դի­պու­մից հե­տո Ո­ւիտ­կո­ֆը հայ­տա­րա­րեց, որ կա շատ լուրջ ա­ռա­ջըն­թաց, եւ բա­նակ­ցութ­յու­ննե­րը մտել են եզ­րա­փա­կիչ փուլ: Այն, որ Պու­տի­նը հա­մա­ձայ­նեց ըն­դու­նել Ո­ւիտ­կո­ֆին ու Քուշ­նե­րին, իր հեր­թին է խո­սում դրա մա­սին: Գու­մա­րած, Թ­րամ­փը հայ­տա­րա­րել էր, որ Դա­վո­սում Զե­լենս­կուն տես­նել չի ցան­կա­նում, բայց միտ­քը փո­խեց, թե. «Ես ու­զում եմ այ­սօր հան­դի­պել Զե­լենս­կու հետ: Պու­տի­նը ցան­կա­նում է գոր­ծարք կնքել»:

­Կարճ ա­սած, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ Ուկ­րաի­նա­յի հար­ցով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը կա­րող է շատ ա­րագ ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ: Ըստ Ո­ւիտ­կո­ֆի, Մոսկ­վա­յից հե­տո նա կմեկ­նի Ա­բու Դա­բի, որ­տեղ աշ­խա­տան­քա­յին կար­գով կա­րող է եզ­րա­փա­կիչ փաս­տա­թուղթն ի­րո­ղութ­յուն դառ­նալ:

Ու ե­թե Մոսկ­վան ա­վար­տի ուկ­րաի­նա­կան թե­ման, ա­պա գրե­թե միան­շա­նակ է, որ նրա հա­մար հիմ­նա­կան է դառ­նա­լու կով­կաս­յան թե­ման: Ընդ ո­րում, ներ­կա պա­հին Դա­վո­սում տե­սա­նե­լի դար­ձող ի­րո­ղութ­յուն­նե­րն ուղ­ղա­կի եւ ա­նուղ­ղա­կի բա­զում այլ ակ­նարկ­ներ եւս հղում են աս­վա­ծի հետ կապ­ված:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment