Դավոսում ի ցույց դրվեցին ապագա աշխարհի հիմքերը


Միջազգային

­Ժա­մա­նա­կա­կից աշ­խարհն ու­շագ­րավ է նաեւ նրա­նով, որ հատ­կա­պես ու­ժեղ­նե­րից եւ ոչ մե­կը չի էլ փոր­ձում թաքց­նել իր գաղտ­նի եւ ա­մե­նան­վի­րա­կան ցան­կութ­յուն­նե­րը: Ան­գամ այն դեպ­քե­րում, երբ դրանք ա­մե­նաու­ղիղ կեր­պով հա­կա­սում են այն ա­մե­նին, ին­չը դեռ ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ, երբ Թ­րամ­փը դեռ միայն իր պաշ­տոնն էր ստանձ­նում, գո­նե ցու­ցադ­րա­բար հա­մար­վում էր հա­մաշ­խար­հա­յին «սրբութ­յան սրբոց»: Այն է` մի­ջազ­գա­յին ի­րա­վունք, աշ­խար­հա­կարգ, մար­դու ի­րա­վունք­ներ, դե­մոկ­րա­տիա, ՄԱԿ, Անվ­տան­գութ­յան խոր­հուրդ, եւ այդ­պես շա­րու­նակ: Կարճ ա­սած, այն, ինչն ար­դեն ոչ մե­կը չի էլ մտա­ծում թաքց­նել, մեկ բան է հու­շում` Հին աշ­խար­հը հիմ­քից քանդ­ված է: Թե ինչ է կա­ռուց­վում դրա փո­խա­րեն, դա եւս սկսում է ուր­վագծ­վել:

Ս­պի­տակ տան մա­մու­լի քար­տու­ղար Լ­եւիթն ա­վե­լորդ ան­գամ հաս­տա­տեց աս­վա­ծը` ծայ­րա­հեղ պարզ եւ հստակ, ա­ռանց ա­վե­լորդ ցի­նիզ­մի բա­ցատ­րե­լով, թե ին­չու է Թ­րամ­փը ցան­կա­նում է Գ­րե­լան­դիան վերց­նել. «Կար­ծում եմ՝ նա­խա­գա­հը ճիշտ է մտա­ծում Գ­րելան­դիա­յի մա­սին՝ հաշ­վի առ­նե­լով դրա կար­եւո­րա­գույն հան­քան­յու­թե­րը եւ տն­տե­սա­կան խթան­նե­րը»: Նաեւ, որ խոս­քը ոչ թե բուն կղզու, այլ նաեւ արկ­տի­կա­կան գո­տու ռե­սուրս­նե­րի մա­սին է: Ի­մաս­տը սա է. ե­թե ԱՄՆ-ն­ ու­զում է ու­րի­շի սե­փա­կա­նութ­յու­նը, կա­րող է պար­զա­պես այն վերց­նել: Վերջ, ոչ մի մի­ջազ­գա­յին ի­րա­վունք եւ նման հնաոճ մո­տե­ցում­ներ:

Թ­րամփն ին­քը Դա­վո­սում, ինչ­պես եւ սպաս­վում էր, իր հեր­թին ա­մեն բան շատ պարզ, ան­գամ լի­բե­րաստ­նե­րի հա­մար մատ­չե­լի բա­ռա­պա­շա­րով բա­ցատ­րեց`պետք է, վերց­նում եմ: Այն­քան պարզ, որ դա ցնցեց նույ­նիսկ Կո­լում­բիա­յի հա­մալ­սա­րա­նի հե­ղի­նա­կա­վոր պրո­ֆե­սոր Ջեֆ­րի Սաք­սին. «Սա ցնցող ի­րա­վի­ճակ է. մենք ու­նենք մի նա­խա­գահ, ո­րը լիո­վին զուրկ է օ­րեն­քի զգա­ցու­մից, սո­վո­րա­կան բա­րո­յա­կա­նութ­յան նկատ­մամբ հար­գան­քից եւ տար­րա­կան բա­րո­յա­կա­նութ­յու­նից…»: Ի­րա­կա­նում, թե­րեւս, մի փոքր այլ պատ­կեր է. Թ­րամ­փը պար­զա­պես բա­ցա­հայտ է ա­նում այն, ին­չը նրա նա­խորդ­ներն ա­նում էին ու­րիշ մե­թոդ­նե­րով: Ընդ ո­րում, վի­ճե­լի հարց է, թե որ մե­թոդն է ա­վե­լի հու­մա­նի­տար: Ա­ռանց կրա­կո­ցի եւ մեծ զո­հե­րի Վե­նե­սո­ւե­լա­յի եւ հի­մա էլ Գ­րելան­դիա­յի զավ­թո՞ւ­մը, թե՞, օ­րի­նակ, ժա­մա­նա­կին Ի­րաք ներ­խու­ժու­մը, ո­րի արդ­յուն­քում ե­ղան մի­լիո­նա­վոր զո­հեր. եր­կու­սի նպա­տակն էլ նույն բանն էր` նավ­թը:

Ին­քը` Թ­րամ­փը եւս Դա­վո­սում պարզ հայ­տա­րա­րեց, որ պետք չէ ի­րեն մի­ջազ­գա­յին ի­րա­վունք եւ նման բա­ներ քա­րո­զել` հայ­տա­րա­րե­լով. «Ա­յո, ես բռնա­պետ եմ։ Բայց եր­բեմն բռնա­պետ է պետք»: Ու գա­լիս ենք է­լի նույն պարզ հար­ցադր­մա­նը` իսկ ին­չի՞ է տա­նում ԱՄՆ նա­խա­գա­հի «բռնա­պե­տութ­յու­նը»:

­Բո­լո­րից ա­ռաջ վայ­նա­սուն բարձ­րաց­րեց Մակ­րո­նը` ան­գամ դա­վոս­յան ե­լույ­թում ակ­նոց­նե­րը չհա­նե­լով (ե­րե­ւում է, որ Բ­րի­ջիտն այս ան­գամ շատ էր կա­տա­ղել), թե` «Մենք մտնում ենք ա­ռանց կա­նոն­նե­րի աշ­խարհ. ԱՄՆ-ն ցան­կա­նում է են­թար­կեց­նել»: Դա, ինչ­պես ա­սում են` «ոզ­նուն էլ է հաս­կա­նա­լի». ամ­բողջ հարցն այն է` ի՞նչ են ա­նե­լու: Մակ­րո­նի խոս­քում այդ մա­սին էլ ակ­նարկ կար. «Մեզ անհ­րա­ժեշտ են ա­վե­լի շատ ուղ­ղա­կի չի­նա­կան ներդ­րում­ներ Եվ­րո­պա­յում ո­րո­շա­կի հիմ­նա­կան ո­լորտ­նե­րում»: Այն, որ սա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր տես­լա­կա­նի ար­տա­հայ­տում էր, կամ եվ­րո­պա­կան կուր­սը կտրուկ փո­խե­լու սպառնալիքով Թ­րամ­փին վա­խեց­նե­լու փորձ, կա­րե­լի է կռա­հել եվ­րո­պա­կան լի­դեր Բ­րի­տա­նիա­յից ե­կած լու­րից: Այն է` Լոն­դոնն ու Պե­կի­նը պայ­մա­նա­վոր­վել են Բ­րի­տա­նիա­յում, ո­րը, Լավ­րո­վի խոս­քով, ա­մե­նե­ւին էլ «մեծ» չէ, չի­նա­կան քա­ղա­քա­կան մե­գա­կենտ­րոն ստեղ­ծել: Պա՞րզ է. Եվ­րո­պան Վա­շինգ­տո­նին սպառ­նում է, որ որ­պես քա­ղա­քա­կան «մեծ եղ­բայր» կընտ­րի Չի­նաս­տա­նին` ԱՄՆ-ի թիվ 1 հա­կա­ռա­կոր­դին: Ինչ­քա­նով դա է­ֆեկ­տիվ կլի­նի, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Պե­կի­նը հաս­տատ այն գեր­տե­րութ­յու­նը չէ, ո­րը կա­րող է ստանձ­նել Եվ­րո­պա­յին կե­րակ­րո­ղի դե­րը, դա հար­ցի մյուս կողմն է: Բայց ի­րա­կա­նութ­յունն այն է, որ առն­վազն Գ­րելան­դիա­յի հար­ցում դա Եվ­րո­պա­յին հա­զիվ թե ռեալ օ­գուտ տա: Ա­մեն դեպ­քում, Թ­րամ­փը ո­րե­ւէ զիջ­ման չգնաց` հստակ ա­ռաջ տա­նե­լով միտ­քը` ե­թե չտաք, կվերց­նեմ:

Իր հեր­թին Գ­րե­լան­դիա­յի մա­սին ու­շագ­րավ մտքեր հնչեց­րեց ՌԴ նա­խա­գա­հը: Նախ Պու­տինն ընդգ­ծեց՝ Գ­րելան­դիա­յի հետ կապ­ված ինչ է կա­տար­վում, մեր գոր­ծը չէ: Այ­սինքն, Թ­րամ­փը կա­րող է ա­նել ինչ ու­զում է, դրան գո­նե Մոսկ­վան չի պատ­րաստ­վում խան­գա­րել: Ա­վե­լին, Պու­տի­նի հե­տա­գա շա­րադրան­քից պարզ է, որ Մոսկ­վան Թ­րամ­փի նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րում ի­րա­վա­կան հիմ­քեր տես­նում է: Այ­սինքն, ժա­մա­նա­կին Ռու­սաս­տանն ԱՄՆ-ին է վա­ճա­ռել Ալ­յաս­կան: Ան­գամ Դա­նիան եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը նման գոր­ծար­քի պրակ­տի­կա ու­նեն՝ Դա­նիան 1917 թվա­կա­նին վա­ճա­ռել է Վիր­ջին­յան կղզի­նե­րը Միաց­յալ Նա­հանգ­նե­րին: Վեր­ջա­պես, որ Դա­նիան միշտ Գ­րելան­դիա­յին վե­րա­բեր­ել է որ­պես գա­ղու­թի եւ բա­վա­կա­նին խիստ է ե­ղել, ե­թե ոչ դա­ժան: Այն է՝ գրե­լան­դա­ցի­նե­րի հա­մար ա­վե­լի լավ կլի­նի ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­ցիութ­յու­նը: Այ­սինքն, ե­թե Թ­րամ­փը Կով­կա­սը հա­մա­րում է Պու­տի­նի­նը, ին­չո՞ւ Պու­տինն էլ Գ­րե­լան­դիան չհա­մա­րի Թ­րամ­փի­նը:

­Բայց ե­թե ի­րոք կան ռուս-ա­մե­րիկ­յան մասշ­տա­բա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ, դրանք որ­քա­նո՞վ են վե­րա­բե­րում նաեւ Ի­րա­նին: Չ­նա­յած, սա մի փոքր այլ հարց է, ո­րը նե­րա­ռում է նաեւ չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Իսկ Չի­նաս­տա­նի հետ ԱՄՆ-ն, շատ նման է, որ դեռ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ չու­նի, եւ ա­մեն բան միայն սրաց­ման ուղ­ղութ­յամբ է գնում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment