Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր դատախազին

https://arm.sputniknews.ru/20260402/trampy-pashtvonank-e-arel-amn-glkhavvor-datakhazin-100573130.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100572012_0:0:2729:2047_1920x0_80_0_0_4ecc70bfc505af1df8950099cf5366db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, դատախազ, պաշտոն, պաշտոնանկություն, ամն, փեմ բոնդի

դոնալդ թրամփ, դատախազ, պաշտոն, պաշտոնանկություն, ամն, փեմ բոնդի

Բաժանորդագրվել

Ամերիկյան ԶԼՄ-ները պատճառների թվում նշում են Թրամփի հիասթափությունը Ջեֆրի Էփշտեյնի գործի քննությունից։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Փեմ Բոնդիին։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Բոնդին «Ամերիկայի մեծ հայրենասեր է և հավատարիմ ընկեր», որը վերջին մեկ տարվա ընթացքում բարեխղճորեն ծառայել է որպես գլխավոր դատախազ։

Թրամփը որոշել է, որ անձամբ պետք է ընտրի Իրանի նոր առաջնորդին

Թրամփը նշել է, որ Բոնդին հսկայական աշխատանք է կատարել՝ ղեկավարելով ամբողջ երկրում հանցավորության դեմ պայքարի մասշտաբային արշավը, ինչի արդյունքում սպանությունների թիվը նվազել է՝ հասնելով 1900 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։

«Նա խիստ անհրաժեշտ և կարևոր նոր պաշտոնի է անցնում մասնավոր հատվածում, որի մասին կհայտարարվի մոտ ապագայում, իսկ մեր գլխավոր դատախազի տեղակալը՝ շատ տաղանդավոր և հարգված իրավաբան Թոդ Բլանշը, կստանձնի գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարտականությունները»,-գրել է ԱՄՆ նախագահը։

The New York Times-ի տեղեկություններով՝ պատճառներից մեկը Թրամփի հիասթափությունն է այն բանից, թե ինչպես է արդարադատության նախարարությունը Բոնդիի ղեկավարությամբ վարում Ջեֆրի Էփշտեյնի գործը։ Ինչպես գրում է թերթը, նրան մեղադրում են քննչական նյութերի հետ ոչ պատշաճ վարվելու մեջ։

ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով Թրամփի և Իրանի պատերազմի դեմ

Սա Թրամփի վարչակազմում նախարարի երկրորդ հրաժարականն է նրա երկրորդ ժամկետի ընթացքում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը այլ աշխատանքի էր փոխադրել ներքին անվտանգության նախարարության նախկին ղեկավար Քրիստի Նոեմին։

Leave a comment