Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել

Քաղաքականություն

02.04.2026 | 18:52

Իրանի մայրաքաղաք Թեհրանը արևմտյան Քարաջ քաղաքին կապող ավտոմայրուղային կամուրջը ավիահարվածներից վնասվել է, հաղորդում է Fars news-ը՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ վիրավորվել է։

Fars-ը հայտնել է, որ B1 կամուրջը համարվում է Մերձավոր Արևելքի ամենաբարձր կամուրջը և բացվել է այս տարվա սկզբին։ Բացի այդ՝ հաղորդվում է, որ Իրանի երկու խոշորագույն պողպատաձուլական գործարանները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի հարձակումների պատճառով։

«Մեր նախնական գնահատականն այն է, որ այս ստորաբաժանումների վերագործարկումը կտևի առնվազն վեց ամսից մինչև մեկ տարի», – Mizan Online կայքի փոխանցմամբ այս մասին հայտնել է «Խուզեստան պողպատաձուլական ընկերության» գործառնությունների գծով փոխտնօրեն Մեհրան Փակբինը։

Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող «Մոբարակեհ» պողպատաձուլական ընկերությունը հայտարարել է, որ իր «արտադրական գծերը լիովին կանգնել են մեծածավալ հարձակումից հետո»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment