Լուրեր |
Էլեկտրոնային հարթակի կիրառումը նպատակ ունի ապահովել գործընթացի թափանցիկությունը։
ՀՀ կառավարությունը ապրիլի 2-ի նիստում ընդունել է որոշում՝ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունների կիրառման շրջանակում։
Որոշմամբ սահմանվում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Կարգավորումը համապատասխանում է կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ պետական և համայնքային գույքի օտարման գործընթացի թվայնացման ուղղությամբ։
Էլեկտրոնային հարթակի կիրառումը նպատակ ունի ապահովել գործընթացի թափանցիկությունը, մրցակցային հավասար պայմանները և հանրային վերահսկողության բարձր մակարդակը։
Նախատեսվում է, որ այս մեխանիզմը կնվազեցնի մարդկային գործոնի ազդեցությունը, ինչպես նաև վարչարարական ծախսերն ու ժամկետները։
Միաժամանակ, այն կբարձրացնի տեղեկատվության հասանելիությունը և կնպաստի հնարավոր չարաշահումների կանխմանը։