ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլար մրցանակը կառավարելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում կբացի արտաբյուջետային ավանդային հաշիվ:
Որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 2-ի նիստում։
Մրցանակային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի Կառավարության սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։
Կառավարությունից հավաստիացնում են, թե որոշման ընդունմամբ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։