Կառուցապատման շուկայում արձանագրվել են կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների և տեղաբաշխումների նոր զարգացումներ, ինչը վկայում է քաղաքաշինական և կապիտալի շուկաների խոր ինտեգրացիայի, ինչպես նաև կառուցապատողների ֆինանսական գրագիտության, կարգապահության աճի, կորպորատիվ կառավարման բարձր մշակույթի և միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին։
Կորպորատիվ պարտատոմսեր թողարկող ընկերություններն առանձնանում են սեփական կապիտալի բավարար մակարդակով և համեմատաբար ցածր ռիսկայնությամբ, ինչը բարձրացնում է ներդրողների վստահությունն ու թողարկումների գրավչությունը։
Մեր տեղեկություններով՝ պարտատոմսերի թողարկումներ իրականացրել են՝ Ասոցիացիայի անդամ «Ռենշին», 1SQ (մեկ էսքյու)-ի կողմից կառավարվող Dalan տեխնոլոգիական կենտրոն և «Լույսեր» կառուցապատող ընկերությունները։
Times.am-ի հետ զրույցում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծում է, որ այս գործընթացը բացում է նոր հորիզոններ կառուցապատման շուկայի համար՝ նպաստելով արտաքին ներդրողների ներհոսքի մեծացմանը, հայրենական անշարժ գույքի շուկայի միջազգայնացմանը և հեղինակության բարձրացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում.