Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում։
Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։