Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ սեփական տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան և ավտոտնակի սեփականատերերի ինքնությունը։