7 անշարժ, 4 շարժական գույք, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. ԳԴ պահանջը՝ Հայկազ Բաղմանյանից

7 անշարժ, 4 շարժական գույք, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. ԳԴ պահանջը՝ Հայկազ Բաղմանյանից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

7 անշարժ և 4 շարժական գույք, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք՝ Գլխավոր դատախազության պահանջն է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանից: Պահանջվում է բռնագանձել նաև ավելի քան 3 միլիարդ դրամ, որը ներառում է եկամուտներով չհիմնավորված ձեռքբերումները և ծախսերը: Բաղմանյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման դատախազության հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի վարույթում է: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Leave a comment