Էրդողան. Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավորը Իսրայելն է

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ հակամարտության հիմնական մեղավորը։

«Իսրայելի կառավարությունն է կրում հիմնական պատասխանատվությունը այս անօրինական պատերազմի համար, որը մեր տարածաշրջանը կրակ է բռնկել եւ տնտեսական բեռ դրել ողջ մարդկության ուսերին», – հայտարարել է Թուրքիայի ղեկավարը խորհրդարանում՝ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։
Նա հավելել է, որ «այս անարդար պատերազմում թափված յուրաքանչյուր կաթիլ արյան նպատակը Նեթանյահուի քաղաքական կյանքի երկարաձգումն է»։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս իրանական ճգնաժամի շուտափույթ եւ խաղաղ կարգավորման օգտին։ 
«Մենք վճռական ենք Թուրքիան հեռու պահել այս կրակից։ Մեր պարտքն ենք համարում անել անհրաժեշտը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», – նշել է Թուրքիայի նախագահը։

Leave a comment