Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նա նշեց, որ որոշման հիմնավորումներից որևէ բան չի ակնկալում, ըստ Էլբակյանի, լինելու է այն միջնորդության արտատպումը, ինչ միջնորդություն վարույթն իրականացնող մարմինն արդեն իսկ ներկայացրել էր։
«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք: Ձերբակալման վայրում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավվել էր, իսկ այս պահի դրությամբ՝ չգիտեմ:
Դավիթն ասաց՝ իմ հետ ի՞նչ է կատարվում, ո՞ւր են տանում, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ, պատասխանը ես չունեի և ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից, և՛ հասարակության որոշ ներկայացուցիչներից, որոնք այս երեխաների ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան:
Ինքն ալերգիա ունի դեղերից, սննդից, ինքը սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն, ես չգիտեմ՝ ոնց են ապահովելու: Աստված միարասցե, չեմ էլ ուզում պատկերացնել՝ ինչ կարող է լինել, մեկ վատ նախադեպ արդեն ունեցել ենք»,-նշեց նա: