Նախարար Զեյնալյանն ամփոփել է նախարարության վերջին 100 օրվա աշխատանքները

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ

2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը: Վարույթները կարճվում են ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Վարչական ակտերի համաներման արդյունքում 120 հազար պարտապանների վերաբերյալ կարճման ենթակա 1 մլն 470 հազար կատարողական վարույթներից 20.08.2018թ. դրությամբ կարճվել են մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում:

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

  • Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված աշխատանքներ
  • Ունեցած ազդակների համաձայն, վերացել են բանտախցի և մահճակալի համար գումարների գանձումը, առանց բացառության խուզարկվում են անազատության մեջ պահվող բոլոր անձանց խցերը՝ անթույլատրելի իրերի հայտնաբերման նպատակով:
  • Կբացառվի նախաքննության գաղտնիքի հիմնավորմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:
  • Երևանի 4 բժշկական կենտրոններ կունենան կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:
  • Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որը տարիներ շարունակ չի կիրառվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, կսկսի իրապես իրառվել:
  • Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն կընձեռնվի:

ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏ

– «Ներման մասին» ՀՀ նոր օրենքի հիման վրա այս տարվա ապրիլի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել 159 ներման խնդրագիր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 114 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

  • Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: 2018 թվականի հուլիսին Փարիզումհաստատված Հայաստանի վերաբերյալ հակակոռուպցիոն զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են:
  • «Ազդարարման համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ և ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

  • Նախարարի հանձնարարությամբ իրականացվել է մոնիթորինգ՝ բացահայտելու համար Սահմանադրական դատարանի այն որոշումները, որոնք չեն կատարվել և նշված որոշումների հիման վրա նախապատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Նպատակը՝ Սահմանադրական դատարանի չկատարված որոշումների բացառումն է:

ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՈՒՄԸ և «ԽԵԼԱՑԻ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Leave a comment