Պшտերազմաբեր Փաշինյանը խոսում է խաղաղության մասին. սա ժամանակավոր է, քանի որ հիմնված է միակողմանի զիջումների վրա. Արեգա Հովսեփյան (տեսանյութ)

Մահաբեր, պատերազմաբեր Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է խաղաղության մասին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:

«Սա թույլ և ժամանակավոր խաղաղություն է, որովհետև հիմնված է բացառապես միակողմանի զիջումների վրա, զիջում զիջման հետևից, որ արդեն զիջելու բան էլ չի մնում։

Հարց է առաջանում՝ երբ խոսում եք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, Ադրբեջանը Հայաստանի ո՞ր տարածքն է ճանաչում: Այդ տարածքի մեջ մտնո՞ւմ են Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի, Տավուշի մարզերից օկուպացված տարածքները, թե՞ դրանց մասին արդեն մոռացել ենք: Դուք եք մոռացել, բայց ոչ մենք: Հայաստանը ուժեղ է լինելու Սամվել Կարապետյանի հետ»,-նշել է նա։

Leave a comment