23.01.26 | 16:38
«Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու»,-այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է: