Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակեց պարտությունների շարքը 2027թ․ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլում։

8-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երևանում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականի հետ և պարտվեց 0։2 հաշվով։

Հյուրերը խաղի հաշիվը 11-մետրանոց հարվածով բացեցին առաջին խաղակեսի վերջին րոպեին, իսկ 76-րդ րոպեին նաև խփեցին երկրորդ գոլը։ Ավելացված ժամանակում խաղադաշտից հեռացվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Մարկ Ավետիսյանը։

Ընտրական E խմբում Հայաստանի Մ21 հավաքականը 8 խաղում կրել է 8 պարտություն ու առանց միավորի վերջին՝ 6-րդ տեղում է։ Հյուսիսային Մակեդոնիան 6 միավորով 5-րդն է։

Հայ ֆուտբոլիստները հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 1-ին՝ ընդունելով Իտալիայի հասակակիցներին։



Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a comment