ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով մատակարարման խափանումների առջև կանգնած երկրները պետք է իրենք լուծեն խնդիրը, քանի որ Վաշինգտոնը նրանց չի օգնի։
«Նախ, գնեք (էներգետիկ ռեսուրսներ) Միացյալ Նահանգներից, մենք դրանցից շատ ունենք: Երկրորդ, ունեցեք քաջություն գնալու նեղուց և պարզապես վերցնելու այն։ Դուք պետք է սկսեք սովորել պայքարել ինքներդ ձեզ համար, ԱՄՆ-ն այլևս այնտեղ չի լինի ձեզ օգնելու համար, ինչպես դուք այնտեղ չէիք մեզ համար։
Իրանը, ըստ էության, ջախջախվել է։ Դժվար մասն արված է։ Գնացեք, ձեր նավթը ձեռք բերեք»,- Truth սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։