Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին` ժամը 04։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները․ «Vaz» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել գազի արտահոսք:

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Vaz» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև դադարեցրել «Vaz» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Leave a comment