«Երեխաները որևէ կուսակցության, որևէ պատգամավորի, պաշտոնատար անձի, ընդդիմության ներկայացուցչի հետ ընդհանրապես կապ չունեն»,- երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների հարազատների՝ ՆԳՆ-ի դիմաց իրկանացրած ակցիայի ժամանակ ասել է եղբայրների փաստաբանը: Նա ընդգծեց, որ եղբայրները յուրաքանչյուր շաբաթ՝ կիրակի օրերին գնում են պատարագի:
«Շատ հավատավոր երեխաներ են: Նրանց ձեռքում աղոթագրքեր են եղել, որոնք առգրավել են»,- հավելեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում։