Իրանն Ուկրաինային համարում է իր դեմ ագրեսիայի մասնակից. ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ

https://arm.sputniknews.ru/20260330/irann-ukrainajin-hamarum-e-ir-dem-agresiaji-masnakic-mak-um-mshtakan-nerkajacucich-100417814.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35424241_29:0:1152:842_1920x0_80_0_0_4fea04c43bf38b41734b7455e1dabfa9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, պատերազմ, ամն, իսրայել

իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, պատերազմ, ամն, իսրայել

Բաժանորդագրվել

Իրանի մշտական ներկայացուցիչը նամակով դիմել է համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Իրանն Ուկրաինային համարում է Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի մասնակից՝ Մերձավոր Արևելքի հակամարտության գոտի անօդաչու թռչող սարքերի «մասնագետներ» ուղարկելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«Խոստովանությունը, որ Ուկրաինան հարյուրավոր «փորձագետներ» է ուղարկել տարածաշրջան՝ իբր Պարսից ծոցի որոշ պետություններին Իրանին հակազդելու հարցում օգնելու համար, ըստ էության, հավասարազոր է 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ռազմական ագրեսիային նյութական և գործառնական աջակցություն ցուցաբերելուն։ Նման մասնակցությունը պատահական չէ. այն արտացոլում է ինքնիշխան պետության դեմ ուժի ապօրինի կիրառման մեջ ակտիվ ներգրավումը», – գրել է Իրավանին համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում դիվանագետը նշել է, որ հակամարտությանը Կիևի այդօրինակ ներգրավվածությունը ցույց է տալիս նրա ակտիվ մասնակցությունը ինքնիշխան պետության դեմ ուժային գործողությանը:

Պարսից ծոցի երկրներին, որտեղ իրավիճակը սրվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության պատճառով, Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր անօդաչու թռչող սարքերի ինչ-որ ուկրաինական վնասազերծողներ ուղարկել, որոնց օգնությամբ, սակայն, Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում հուսալիորեն պաշտպանել Կիևում գտնվող օբյեկտները:

Leave a comment