Ինչո՞ւ երկու շաբաթ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն տեղի չի ունենում

Քաղաքականություն

30.03.2026 | 20:24

Արդեն երկու շաբաթ է՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը չի անցկացվում։ Սովորաբար այն տեղի է ունենում յուրաքանչյուր երկուշաբթի՝ 09։30-ին։

«Գործակարգավարական խորհրդակցությունները ներքին աշխատանքային քննարկումներ են, կարող են լինել ամիսը մեկ անգամ կամ շաբաթը երկու անգամ»,- Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Ուշագրավ է, սակայն, որ Երևանի քաղաքապետի 2017 թվականի որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի օրը՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի նիստերի դահլիճում, անցկացվում է գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Ի դեպ, այս որոշումը, ըստ իրավական տեղեկատվական համակարգի, դեռ գործում է։

Արփի Հակոբյան

Leave a comment