TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացել է հատուկ առաջարկով

Նոր տուն գնելու բոլոր ճանապարհները վերջին օրերին տանում էին TOON EXPO՝ անշարժ գույքի ոլորտի տարվա ամենամեծ ցուցահանդես, որտեղ այցելուներին սպասում էին 30 հազարից ավելի բնակարանի ընտրություն, 100-ից ավելի կառուցապատողներ եւ իհարկե, լավագույն ֆինանսական գործընկերը՝ IDBank-ը՝ տան ընտրության, գնման, հետո արդեն վերանորոգման ճանապարհին։ 

«IDBank-ը միշտ առանձնանում է իր ուրույն ձեռագրով։ Մենք թե՛ ցուցահանդեսին, թե՛ առհասարակ պարբերաբար փորձում ենք նորովի ներկայանալ մեր հաճախորդներին։ Այս տարի էլ բազմաթիվ այցելուներ եւ հաճախորդներ մոտեցան մեզ, հետաքրքրվեցին Բանկի ծառայություններով եւ կնքեցին իրենց այդքան սպասված բնակարանի ձեռքբերման պայմանագրերը։ Ուրախ ենք նրանց հետ կիսել այդ կարեւոր պահը։ Իսկ idcoin-ի արշավը ինչպես անցյալ տարի, այս տարի եւս մեծ հետաքրքրություն առաջացրեց», – ասել է IDBank-ի Վաճառքների կազմակերպման բաժնի ղեկավար Նարեկ Ֆահրադյանը։

Այն հաճախորդները, որոնք TOON EXPO-ի ընթացքում բանկի տաղավարում դիմել են բնակարանի գնման, կառուցապատման կամ վերանորոգման հիփոթեքային վարկի ստացման համար, ստացել են բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի չափով idcoin։

«Ուրախ ենք, որ IDBank–ը տարիներ շարունակ նախապես մշակված հատուկ առաջարկներով ներկայանում է TOON EXPO-ին, համագործակցում է մեր գործընկեր կառուցապատողների հետ, ինչն ավելի ճկուն է դարձնում բնակարանի գնման գործընթացը մեր այցելուների համար», – նշել է «Big Projects» ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը։

Ինչպես TOON EXPO-ի երեք օրերին, այնպես էլ տաղավարից դուրս IDBank–ի թիմը մշտապես պատրաստ է օգնելու եւ ուղղորդելու կնքել այդքան սպասված՝ բնակարանի ձեռքբերման պայմանագիրը առանց խոչընդոտների եւ, ամենակարեւորը, շահավետ պայմաններով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Leave a comment