https://arm.sputniknews.ru/20260330/evrasia-kazmakerputjuny-140-tvonna-mardasirakan-ber-e-pvokhancel-kariqavvor-arcakhcinerin-100402089.html
«Եվրասիա» կազմակերպությունը 140 տոննա մարդասիրական բեռ է փոխանցել կարիքավոր արցախցիներին
«Եվրասիա» կազմակերպությունը 140 տոննա մարդասիրական բեռ է փոխանցել կարիքավոր արցախցիներին
Sputnik Արմենիա
Մեծածավալ մարդասիրական նախագիծն ավարտին է մոտենում։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T14:54+0400
2026-03-30T14:54+0400
2026-03-30T14:54+0400
«եվրասիա»
հումանիտար օգնություն
արցախցի
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99959618_0:181:1280:901_1920x0_80_0_0_ef0902795ca14f6eb78627e03cebcc6a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ութ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխվել, հայտնում է Ռուսական մարդասիրական առաքելությունը։Բռնի տեղահանվածներին աջակցության ծրագիրն իրականացնում է «Եվրասիա» ընկերությունը «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի օժանդակությամբ։Անցյալ հանգստյան օրերին կարիքավորներին ևս 513 ունիվերսալ փաթեթներ են փոխանցվել, այդ թվում՝ սնունդ և հիգիենայի պարագաներ։Մեծածավալ մարդասիրական նախագիծը մոտենում է ավարտին։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է շարունակել համագործակցությունը այս նախաձեռնության շրջանակներում։Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումների։Նշված ժամանակահատվածում օգնություն է տրամադրվել գրեթե 7000 ընտանիքի խոշոր քաղաքների մեծ մասում, ինչպես նաև հանրապետության հեռավոր և դժվարամատչելի համայնքներում և գյուղերում։
լեռնային ղարաբաղ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99959618_0:0:1280:960_1920x0_80_0_0_549fa59c5b1369b2cf3d21eca4bfd357.jpg.webp
«եվրասիա», հումանիտար օգնություն, արցախցի, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
«եվրասիա», հումանիտար օգնություն, արցախցի, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
Մեծածավալ մարդասիրական նախագիծն ավարտին է մոտենում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ութ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխվել, հայտնում է Ռուսական մարդասիրական առաքելությունը։
Բռնի տեղահանվածներին աջակցության ծրագիրն իրականացնում է «Եվրասիա» ընկերությունը «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի օժանդակությամբ։
Անցյալ հանգստյան օրերին կարիքավորներին ևս 513 ունիվերսալ փաթեթներ են փոխանցվել, այդ թվում՝ սնունդ և հիգիենայի պարագաներ։
«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մեծածավալ մարդասիրական նախագիծը մոտենում է ավարտին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է շարունակել համագործակցությունը այս նախաձեռնության շրջանակներում։
Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումների։
Նշված ժամանակահատվածում օգնություն է տրամադրվել գրեթե 7000 ընտանիքի խոշոր քաղաքների մեծ մասում, ինչպես նաև հանրապետության հեռավոր և դժվարամատչելի համայնքներում և գյուղերում։