⁠Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի մահը

⁠Իրանը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի մահը ծանր վնասվածքներից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԻՀՊԿ  հայտարարությունը։

Իսրայելը հինգշաբթի հայտարարել էր, որ «պայթեցրել և ոչնչացրել է» Թանգսիրիին ու մի քանի այլ բարձրաստիճան սպաների։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թանգսիրին սպանվել է իսրայելական բանակի կողմից իրականացված «ճշգրիտ և մահացու գործողության» արդյունքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment