Իրանը հայտնել է Բնական պաշարների կազմակերպության անվտանգության ստորաբաժանման ղեկավարի զոհվելու մասին

Իրանի Բնական պաշարների կազմակերպության անվտանգության ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Մաջիդ Զաքարիյաին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ գնդապետ Մաջիդ Զաքարիյաին, որը ծանր վիրավորվել էր երեկ Բնական պաշարների կազմակերպության վրա հարձակման ժամանակ, գիշերը մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Հավելենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ օդային հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների նավատորմի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment