«Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը․ ռիսկեր՝ ընտրություններից առաջ» ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը․ ռիսկեր՝ ընտրություններից առաջ» թեմայով։
Բանախոսներ՝
🔹Արտակ Քյուրումյան, հանրային ֆինանսների կառավարման մասնագետ,
🔸Տիգրան Մուղնեցյան, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու:
📌Քննարկման ընթացքում կանդրադառնանք կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության խնդիրներին, ֆինանսավորողներին հարկային արտոնությունների տրամադրման հնարավոր ռիսկերին, արտաքին ազդեցությունների և ֆինանսական ներթափանցումների կանխարգելման հնարավորություններին, հիբրիդային սպառնալիքների ազդեցությանը քաղաքական գործընթացների վրա՝ նախընտրական շրջանում:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝
-Մեդիա կենտրոնի յություբյան 🔗 https://www.youtube.com/@MediaCenterArmenia
-Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան 🔗 https://www.facebook.com/mediacenterarmenia հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։