«Հայաստանի պատկերով նշան-քարտեզն ունի նաև լավ և ուշագրավ կողմեր»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյան Նիկոլի կողմից բնակչությանը բաժանվող Հայաստանի պատկերով նշան-քարտեզն ունի նաև լավ և ուշագրավ կողմեր:
     Նշան-քարտեզի լավ կողմերն են`
     1. Նշան-քարտեզում Արծվաշենն այլևս Հայաստանի անկլավ չէ: Այն միացված է Հայաստանին:
     2. Նշան-քարտեզում Սոֆուլու-Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարն (Յուխարի Ասքիփարա) ու Տիգրանաշենը (Քյարքի) այլևս Ադրբեջանի անկլավներ չեն: Դրանք Հայաստանի կազմում են:
     Նշան-քարտեզի ուշագրավ կողմը, դրա նարնջագույն լինելն է: Ընդունված է համարել, որ նարնջագույնն ախորժակ է բացում: Այդ գույնը հաճախ օգտագործում են սննդի գովազդում: Փաստորեն, նշան-քարտեզն է Փաշինյան Նիկոլի ախորժակը բացում»:

Leave a comment