Բոգոտա․ Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել հաղթահարել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող մրցաշարի որակավորման փուլի արգելքը։

Առաջին մրցախաղում 23-ամյա թենիսիստը 7։5, 6։2 հաշվով հաղթել է ճապոնացի Սարա Սաիտոյին, իսկ որակավորման երկրորդ փուլում պարտվել է 206-րդ ռակետ, արգենտինացի Ջասմին Օրտեզիին՝ 1։6, 3։6։ 24-ամյա Օրտեզիի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Իրենե Բուրիլո Էսկորիհելան։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը նահանջել է ևս 53 աստիճան ու զբաղեցնում է 388-րդ տեղը։

Leave a comment