https://arm.sputniknews.ru/20260330/irani-lamerd-qaghaqi-dprvocin-harvats-e-hascvel-amerikjan-nvor-hrtirvov-inch-en-parzel-zlmnery-100393702.html
Իրանի Լամերդ քաղաքի դպրոցին հարված է հասցվել ամերիկյան նոր հրթիռով. ինչ են պարզել ԶԼՄ–ները
Իրանի Լամերդ քաղաքի դպրոցին հարված է հասցվել ամերիկյան նոր հրթիռով. ինչ են պարզել ԶԼՄ–ները
Sputnik Արմենիա
Պարբերականը փորձագետների հետ միասին վերլուծել է հրթիռի ժամանման և պայթյունի, ինչպես նաև հարվածի հետևանքների կադրերը։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T11:35+0400
2026-03-30T11:35+0400
2026-03-30T11:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
դպրոց
ամն
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100390602_0:180:1001:743_1920x0_80_0_0_dd1a6d13d8f2c35e8884776d4fe2fa30.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Վերջերս մշակված ամերիկյան Precision Strike Missile (PrSM) հրթիռը փետրվարի 28-ին հարվածել է Իրանի Լամերդ քաղաքի մարզադահլիճին և տարրական դպրոցին, գրել է New York Times-ը։Պարբերականը նշում է, որ հարված է հասցվել ռազմական համալիրի մոտ գտնվող հաստատություններին։Իրանի իշխանությունների հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել։Հարվածը տեղի է ունեցել նույն օրը, ինչ Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի վրա իրականացրած հարձակումը (զոհվել էր 175 մարդ)։ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը New York Times–ին հայտարարել է, որ ամերիկյան ուժերը «պատահական հարվածներ չեն հասցնում քաղաքացիական բնակչությանը, ի տարբերություն իրանական ռեժիմի»։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100390602_0:87:1001:837_1920x0_80_0_0_3a58ce633ffba078260c9ba9bee3727a.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, դպրոց, ամն, հրթիռակոծություն
իրանի իսլամական հանրապետություն, դպրոց, ամն, հրթիռակոծություն
Պարբերականը փորձագետների հետ միասին վերլուծել է հրթիռի ժամանման և պայթյունի, ինչպես նաև հարվածի հետևանքների կադրերը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Վերջերս մշակված ամերիկյան Precision Strike Missile (PrSM) հրթիռը փետրվարի 28-ին հարվածել է Իրանի Լամերդ քաղաքի մարզադահլիճին և տարրական դպրոցին, գրել է New York Times-ը։
Պարբերականը նշում է, որ հարված է հասցվել ռազմական համալիրի մոտ գտնվող հաստատություններին։
Իրանի իշխանությունների հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել։
Պարբերականը փորձագետների հետ միասին վերլուծել է կադրերը և հարվածի հետևանքները՝ գալով այն եզրակացության, որ զենքի բնութագրերը, պայթյունները և հասցված վնասները համապատասխանում են Precision Strike Missile կոչվող փոքր հեռահարության բալիստիկ հրթիռին, որը պայթում է անմիջապես թիրախի վրա՝ մանր վոլֆրամե գնդիկներ նետելով բոլոր կողմերը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը New York Times–ին հայտարարել է, որ ամերիկյան ուժերը «պատահական հարվածներ չեն հասցնում քաղաքացիական բնակչությանը, ի տարբերություն իրանական ռեժիմի»։