«ԱԱԾ ծառայողն անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Արցախի նախագահի և Արմինե Մոսիյանի հասցեին»․ Ռոման Երիցյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տաքսու արցախցի վարորդներից մեկն ահազանգել է՝ տեղեկացնելով, որ ծառայության մատուցման ընթացքում հաճախորդներից մեկը վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Արցախի նախագահի և Արմինե Մոսիյանի հասցեին։ Ի պատասխան վարորդը նշել է, որ նման խոսքերի հասցեատերը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Սամվել Շահրամանյանը կամ Արմինե Մոսիյանը։
     Զրուցակիցն իր հերթին հայտարարել է, որ հանդիսանում է ազգային անվտանգության ծառայող և հավելել, որ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով կփոշմանի։
     Սպասենք ոստիկանության կամ քննչականի կանչին»։

Leave a comment